Բաքվի հետ անկեղծ չենք լինի, եթե պահպանենք Արցախի պետական ինստիտուտները. Աղազարյան. VIDEO

Մանրամասներ
հովիկ աղազարյան

Դեմ եմ, որ Հայաստանում գործեն Արցախի պետական մարմինները, դա հակոտնյա է, նշանակում է՝ մեր հարևանների հետ նկրտումներում անկեղծ չենք, երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին՝ պատգամավորը նկատեց, որ եթե Բաքվի ռազմաքաղաքական պոտենցիալը մեզ գերակշռեր, նրանք կհարձակվեին, բայց տեսնում են, որ ռազմաքաղաքական բալանսը համահունչ է և չեն համարձակվում։

Մանրամասները՝ տեսանյութում։