Պաղեստինի իշխանությունները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Գազայի հատվածը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ
մակ

Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է ստանձնի Գազայի վերահսկողությունը, իսկ Իսրայելը պետք է բանակցություններ սկսի երկու պետությունների համակեցության շուրջ:

Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Դրական արդյունքի դեպքում Պաղեստինի վարչակազմը կստանձնի Գազայի ղեկավարությունը, այնուհետև Իսրայելը միջազգային հանրության աջակցությամբ կհամաձայնի լուրջ բանակցությունների երկու պետությունների միջև խնդրի լուծման շուրջ։

Սա իրադարձությունների զարգացման լավագույն սցենարն է»,- ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում։