Ծովառյուծը՝ կետի բերանում

Տեսարան, որը կյանքում մեկ անգամ է հնարավոր տեսնել

Սապատավոր կետը կուլ է տալիս ծովառյուծին։ Այս յուրահատուկ լուսանկարի հեղինակը 27-ամյա կենսաբան Չեյզ Դեքերն է։ Լուսանկարն արվել է կալիֆորնիական Մոնտերեյ ծոցում:

Մասնագետների խումբը հետևում էր կենդանիների կողմից իրականացվող որսին, երբ հանկարծ կետերից մեկը դուրս է թռել ջրից՝ արտասովոր զոհը բերանում: