Ուկրաինան նախատեսում է առաջին հեռահար հարվածը հասցնել Ռուսաստանին առաջիկա օրերին. Reuters

Մանրամասներ
Զելենսկի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան արտադրության զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, Reuters-ին տեղեկացրել են ԱՄՆ երկու պաշտոնատար անձինք եւ որոշմանը ծանոթ մեկ աղբյուր։

Աղբյուրները տեղեկացրել են, որ Ուկրաինան նախատեսում է առաջին հարվածները հասցնել առաջիկա օրերին։

Աղբյուրների խոսքով՝ այս փոփոխությունը զգալի չափով պայմանավորված է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայմամբ, ինչն անհանգստացրել է Վաշինգտոնին եւ Կիեւին։