Իսրայելի վրա հարձակումը պատրաստվել է ավելի քան մեկ տարի։
Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Ալի Բարաքեն։
«Հարձակման նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի շուրջ վեց բարձրաստիճան հրամանատարներ:
Իրանը չի օգնել խմբավորմանը և չի մասնակցել Իսրայելի վրա հարձակման ծրագրին:
Իրանն ու «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, բայց 2014 թվականից ի վեր խմբավորումն ինքն է հրթիռներ արտադրում և զինյալներին վարժեցնում:
Հարձակումն ուղղված է եղել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի խափանմանը:
Հարձակումը պայմանավորված է եղել Իսրայելի կառավարության մի շարք գործողություններով, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Խոսքը Երուսաղեմի սրբավայրեր սադրիչ այցերի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների վրա ճնշման ուժեղացման մասին է։ Բացի այդ, Թել Ավիվը շարժման ղեկավարությանը վերացնելու ծրագրեր ունի:
Ռազմական գործողություններին մասնակցել է Գազայի հատվածում գտնվող 40 000 զինյալներից մոտ 2000-ը:
Մենք հույս ունենք, որ դաշնակիցները կօգնեն, եթե շարժումը ձախողվի։ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի սցենարին»,- ասել է Բարաքեն։
0Comments