Համբուրգի միջազգային օդանավակայանը որոշ ժամանակով ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի տեղադրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR պարբերականը։
Նշվում է, որ օդանավակայանը տեղի ժամանակով ժամը 12։40-ից մոտ մեկուկես ժամով դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը, քանի որ դաշնային ոստիկանությունը էլեկտրոնային փոստով ահաբեկչության սպառնալիք է ստացել Թեհրանից Համբուրգ ժամանող ինքնաթիռի հետ կապված։
Iran Air ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Համբուրգի օդանավակայանում ժամը 12:20-ին և ուղարկվել հատուկ գոտի, որտեղ այն խուզարկվել է իրավապահների կողմից: Ինքնաթիռում եղել է 198 ուղևորներ և անձնակազմի 16 անդամ։ Օդանավն ու ուղևորները, ինչպես նաև նրանց ուղեբեռը խուզարկվել են։
Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, սակայն օդանավակայանի վարչակազմը հայտնել է, որ հնարավոր են թռիչքների հետաձգումներ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
0Comments