Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 22-ը

Մանրամասներ
իսրայել

«Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ 22 մարդ է զոհվել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով, տեղեկացրել է Times of Israel-ը։

Խմբավորման անդամները Գազայի հատվածից թափանցել են մի շարք բնակավայրեր երկրի հարավում։

Բացի այդ, երկրի հարավային եւ կենտրոնական մասերի դեմ արձակվել են հազարավոր հրթիռներ։ Հարձակումը շարունակվում է տեղի ժամանակով ժամը 06.30-ից։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ինչպես տեղեկացրել է Al Jazeera-ն, Գազայի բնակիչները հերթ են կանգնում փռերի մոտ, որպեսզի մթերքներ պահեստավորեն իրավիճակի սրման պարագայում։

Հարյուրավոր մարդիկ հեռացել են իրենց տներից, որպեսզի հեռու մնան Իսրայելի հետ սահմանից։