Դուբայը տարեկան 20% հարկ է սահմանում օտարերկրյա բանկերի համար, նշված է ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի էմիր շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի պաշտոնական կայքում։
«Օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա բանկերից 20%-ի չափով տարեկան հարկ կգանձվի ստացված շահույթից․ այդ տոկոսից հանվում է կորպորատիվ հարկի տոկոսը (եթե բանկը վճարում է այն)»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄԷ-ում կորպորատիվ հարկը մտցվել է անցյալ տարվա հունիսի 1-ից։ Դրա դրույքաչափը 9% է։ Այն վճարում են ինչպես ռեզիդենտն, այնպես էլ ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձինք․ բացառություն են կազմում պետական կառույցները, հանքարդյունաբերական ձեռնարկությունները, կրոնական և մշակութային կազմակերպությունները:
Օրենքը տարածվում է Դուբայում գործող օտարերկրյա բոլոր բանկերի վրա՝ ներառյալ զարգացման հատուկ գոտիները և ազատ գոտիները՝ բացառությամբ օտարերկրյա բանկերի, որոնք լիցենզավորված են Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում (DIFC):
Օրենքը խախտելու համար կարող է տուգանք սահմանվել, բայց ոչ ավելի, քան 500 հազար դիրհամը (հրապարակման պահին, ըստ փոխարժեքի, ավելի քան 12 միլիոն ռուբլի): Երկու տարվա ընթացքում կրկնակի խախտումների դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։
0Comments