Դուբայում մեկնարկում է քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանման փորձը

Մանրամասներ
դուբայ

Դուբայում մեկնարկում է քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանման փորձը պետական հիմնարկությունների մի մասի համար։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Էմիրության կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», նաև ենթադրում է աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ՝ փորձին մասնակցող պետական ​​ծառայողների համար:

Փորձնական նախագիծը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Դրան կմասնակցեն պետական հատվածի 15 հիմնարկություններ, որոնք ընտրել է Դուբայի կառավարության Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը: Նրանց աշխատակիցները կստանան լրիվ աշխատավարձ, սակայն աշխատավայրում կանցկացնեն կամ տնից կաշխատեն մեկ օր պակաս։

Սեպտեմբերի 30-ից հետո վարչությունը կվերլուծի փորձի արդյունքները։ Գերատեսչությունը նաև կպատրաստի համապատասխան հանձնարարականներ նախաձեռնությունն  ընդլայնելու կամ պետական ​​հիմնարկությունների աշխատանքի  ռեժիմում այլ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: