Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատրեազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Այս մասին դեսպանը գրել է Twitter-ի իր էջում։
«Մենք շարունակում ենք միասին աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը փոխգործակցում են համագործակցության ընդլայնման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այս տարածաշրջանի տարածքների ականազերծման հարցում մեր կողմից ցուցաբերվող աջակցության չափն արդեն գերազանցել է մեկ միլիոն ֆունտ ստերլինգը»,- նշել է դեսպանը։
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրել Արցախի գրավյալ տարածքների ականազերծման համար
Մանրամասներ
0Comments