Հայաստանը 30 տարում առաջին անգամ Ռուսաստանի հետ առեւտրում պրոֆիցիտ է գրանցել

Մանրամասներ

Հայաստանը 30 տարում առաջին անգամ Ռուսաստանի հետ առեւտրում պրոֆիցիտ է գրանցել։ Հայաստանից ապրանքների արտահանումը զգալիորեն գերազանցել է ներմուծումը։ Այսպիսին են Հայաստանի մաքսատան տվյալները։ Պրոֆիցիտը 6 ամսում  կազմել է 210 մլն դոլար, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվել է, որ մինչ այժմ երկիրն ավելի շատ ներկրել, քան արտահանել էր ապրանքներ։ Դեֆիցիտի ամենամեծ ցուցանիշները եղել են անցած տարի։ Այդ ժամանակ ներմուծման գումարը 596 մլն դոլարով գերազանցել է արտահանման գումարը։ Ամենափոքր դեֆիցիտը եղել է 2004թ.։ Իսկ պրոֆիցիտ երբեք չի եղել։

Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է երեք անգամ։ Ներմուծումը նույնպես ավելացել է 28 տոկոսով։ Արդյունքում՝ գրանցվել է երկու երկրների միջեւ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 3,14 մլրդ դոլար։ Ռուսաստանը նախկինի պես մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը, գրել է «Московский комсомолец»-ը։