Շվեյցարական ընկերությունը վարդագույն երանգ ունեցող պանիր է ստեղծել հատուկ չինացի հաճախորդի համար, որը ցանկանում էր յուրահատուկ շվեյցարական պանիր գնել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հոնկոնգցի հաճախորդը հատուկ պատվեր էր տվել, որ պանիրը լինի վարդագույն: Պանրագործը 7 ամիս զբաղվել է բնական երանգ ունեցող արտադրանքի ստեղծմամբ: Մասնագետը հրաժարվել է բացահայտել հատուկ գույնի ստեղծման գաղտնիքը, որպեսզի այն չկրկնօրինակեն:
Աչքի ընկնող կաթնամթերքը ստեղծվել է ընտանեկան բիզնես հանդիսացող Սթեդլմեն պանրի գործարանի կողմից, որը գտնվում է Շվեյցարիայի արևելյան լեռնային շրջաններում:
Նշվում է, որ Չինաստանում Շվեյցարիան հայտնի է երեք բանով՝ շոկոլադ, շվեյցարական բանակային դանակ և պանիր:
0Comments