Բախմուտի մոտ «կադիրովցիները» ծանր կորուստներ են կրել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ, տեղի է ունենում զանգվածային փախուստ

Մանրամասներ

Ուկրաինացիների և Ղրիմի թաթարների ռազմական շարժման ներթափանցված գործակալ «ԱԹԵՇ»-ը հայտնել է Բախմուտի մերձակայքում «կադիրովցիների» մեծ կորուստների մասին, փոխանցում է Հրապարակը։

Նրա խոսքով՝ ավերված քաղաքի մոտ չեչենների ջոկատներ են «ոչնչացվել», կան տասնյակ զոհեր ու վիրավորներ, տեղի է ունենում զանգվածային փախուստ։

Զգալի կորուստներ են գրանցվում նաև 83-րդ առանձին օդային հարձակման բրիգադի ջոկատներում, ինչպես նաև ռուսների 57/72 առանձին մոտոհրաձգային բրիգադներում, նշել է գործակալը։

«Ուկրաինայի պաշտպանության ուժերն արագորեն կրակային հսկողության տակ են վերցրել քաղաքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի Զինված ուժերի 3-րդ գրոհային բրիգադի հրամանատարի տեղակալ Մաքսիմ Ժորինը զեկուցել է Բախմուտի մոտ «կադիրովցիների» ծանր կորուստների մասին. «Կարող եմ հաստատել, որ նրանք իսկապես այնտեղ են եղել։ Բայց ոչ երկար»։