Այսօր դաշինքում չկա միաձայնություն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի ընտանիքին միանալու հարցում. Բայդեն

Մանրամասներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ վաղաժամ է խոսել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին։

Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում այս հարցում միաձայնություն չկա։

«Չեմ կարծում, որ դաշինքում այսօր՝ այս պահին, պատերազմի կեսին միաձայնություն կա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի ընտանիքին միանալու հարցում։ Օրինակ, եթե դուք դա անեք, դուք գիտեք, և ես գիտեմ, թե ինչ եմ ասում, մենք պարտավորվել ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը: Դա խոստում է, որը մենք բոլորս տվել ենք՝ անկախ ամեն ինչից: Եթե ​​պատերազմը շարունակվի, ուրեմն մենք բոլորս պատերազմի մեջ ենք լինելու։ Մենք պատերազմի մեջ կլինենք Ռուսաստանի հետ, եթե դա տեղի ունենա»,- ասել է Բայդենը։