Մեծ Բրիտանիան Huawei Technologies-ին սահմանափակ դեր կհատկացնի իր 5G ցանցի ստեղծման գործում

«Շատ կարեւոր է, որպեսզի մենք ճիշտ սահմանենք հավասարակշռությունը՝ երաշխավորելով, որ մեր ցանցերը կառուցված են այնպես, որպեսզի դրանք պաշտպանված լինեն խանգարումներից բայց եւ լինեն մրցունակ». Ֆիլիպ Համոնդ

Մեծ Բրիտանիան Huawei Technologies-ին սահմանափակ դեր կհատկացնի իր 5G ցանցի ստեղծման գործում՝ փորձելով գտնել ոսկե միջինը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի դաժան վեճում։

Huawei ընկերությունը սեւեռուն ուշադրության կենտրոնում է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները նրան մեղադրեց լրտեսության մեջ հօգուտ Չինաստանի կառավարության։ Huawei-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին, Մեծ Բրիտանիան կարգելի Huawei-ի հասանելիությունը 5G ցանցի հիմնական մասերին եւ նրան սահմանափակ իրավունք կտա ոչ հիմնական մասերի հասանելիության հարցում։

«Շատ կարեւոր է, որպեսզի մենք ճիշտ սահմանենք հավասարակշռությունը՝ երաշխավորելով, որ մեր ցանցերը կառուցված են այնպես, որպեսզի դրանք պաշտպանված լինեն խանգարումներից, բայց եւ լինեն մրցունակ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը։

Բրիտանական փոխզիջումը կարող է արեւմտյան մյուս երկրների համար օրինակ ծառայել, որոնք փորձում են հավասարակշռվել Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ։