Լոնդոնի դատարանը Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ 50 շաբաթ կալանքի որոշում է կայացրել՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործով: Դատավորի խոսքով, Ասանժը հարկատուներին 16 միլիոն ֆունտ է արժեցել, իսկ նրա թույլ տված խախտումը դուրս է նրան ներկայացված ամենալուրջ մեղադրանքների սահմաններից: rt.com-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Sky Newsը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
0Comments