Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՉԺՀ-ի զինվորականների առջեւ ելույթի ժամանակ ասել է, որ Չինաստանում անվտանգության խնդիրներ կան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, աշխարհը թեւակոխել է ցնցումների ու փոփոխությունների շրջան, ուստի երկրում իրավիճակն ավելի անկայուն ու անորոշ է դարձել։
«Անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել և լուծել ռազմական խնդիրները քաղաքական տեսանկյունից»,- պարզաբանել է Չինաստանի նախագահը։
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը և ստեղծել հաղթանակների հնարավորություններ։
0Comments