Իրանն օգնում է Ռուսաստանին Մոսկվայի արևելքում ԱԹՍ-ների գործարան կառուցել Ուկրաինայում պատերազմի համար․ Սպիտակ տուն . ՖՈՏՈ

Մանրամասներ

Իրանը Ռուսաստանին նյութեր է տրամադրում Մոսկվայի արևելքում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, քանի որ Կրեմլը ցանկանում է զենքի կայուն մատակարարում ապահովել Ուկրաինա իր շարունակական ներխուժման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության՝ ուրբաթ օրը հրապարակված Սպիտակ տան եզրակացության մեջ, գրել է AP-ն։ 

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիիի խոսքեորվ՝ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ ռուսական Ալաբուգա հատուկ տնտեսական գոտում գործարանը գուցե գործարկվի հաջորդ տարվա սկզբին: Սպիտակ տունը նաև հրապարակել է արբանյակային նկարներ, որոնք արվել են ապրիլին արդյունաբերական վայրից՝ Մոսկվայից մի քանի հարյուր մղոն դեպի արևելք, որտեղ որ գործարանը «հավանաբար կկառուցվի»:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեկտեմբերին հրապարակավ կարծիք էր հայտնել, որ Թեհրանն ու Մոսկվան քննարկում են ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հավաքման գիծ կառուցելու հարցը: Նոր հետախուզությունը ենթադրում է, որ Թաթարստանի Ելաբուգա շրջանում նախագիծը դուրս է եկել հայեցակարգից: