Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում,- այսպես է արձագանքել մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին միավորված ընդդիմության փոխնախագահի թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Ոչ ոք չպետք է անհանգստանա և նյարդայնանա: Ամեն ինչ նորից է սկսվում։ Միակ բանը, որ չի փոխվում, փոփոխությունն է։ Նույն քայլերով մենք չենք սպասի նույն արդյունքներին»,- ասել է Իմամօղլուն։
Նրա խոսքով, ինքը հույս ունի, որ ընտրությունների արդյունքները լավը կլինեն:
«Թուրքիան այժմ շտապ պետք է ուղի գտնի երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Երբեք մի անհանգստացեք և մի հուսահատվեք: Մենք կարճ ժամանակահատվածում մեծ ձեռքբերումների հասած ժողովուրդ ենք։ Նույն հիասթափությունն ունեինք 5 տարի առաջ, բայց տպավորիչ արդյունքների հասանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը։
0Comments