Էրդողանը նորից չեղարկել է նախընտրական ելույթները: Նշվում է, որ պատճառը կրկին առողջական խնդիրներն են։
Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է ունեցել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է Avaztürk-ը։
Տեղեկությունը թուրքական առաջատար զլմ-ներն ու պաշտոնական շրջանակները դեռ չեն հաստատում։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուղիղ եթերի ժամանակ Թուրքիայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է։
0Comments