Հայ-ադրբեջանական սահմանին հավանական է իրավիճակի վատթարացում. Բաքվում ԱՄՆ դեսպան

Մանրամասներ
ամն

Նման միջադեպերը ցույց են տալիս, որ իրավիճակի վատթարացման հավանականություն կա. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպին, որի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ:

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և խրախուսում ենք երկխոսության գնալ», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։