Վրացական «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի պատճառով: Ցուցարարները պահանջել են աշխատանքից ազատել լրագրող Գեորգի Գաբունիայինն, ով, հիշեցնենք, անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին իր հեղինակային «P.S.» հաղորդման ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հավաքվածները շենքի վրա նետել են ավելներ, ձվեր և շշեր: Բացի այդ, նրանք պահանջել են «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հրաժարականը:
«Որոշվել է կասեցնել հեռարձակումը` մինչև հեռուստաընկերության անվտանգությունը պաշտպանված չլինի»,-նշել է Գվարամիան:
Հեռուստաընկերությունը հեռարձակումը վերսկսել է վաղ առավոտյան: Որոշ աշխատակիցներ հեռացել են աշխատանքից՝ նշելով, թե չեն ուզում, որ իրենց և իրենց ընտանիքներին հայհոյեն:
0Comments