Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ խոստումնալից բանակցությունների մասին այնտեղ տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ և նշել է մոտավոր արժեքը՝ 200 միլիոն եվրո:
«Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում կարող է Rheinmetall գործարան կառուցվել»,- նշել է Փափերգերը Rheinische Post թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 400 «Պանտերա» տանկ։ Փափերգերը Կիևի հետ բանակցություններն անվանել է «խոստումնալից»՝ հույս հայտնելով, որ եզրակացության կգան առաջիկա երկու ամսում:
0Comments