Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ եմ տեսնում․ Բորել

Մանրամասներ
բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», - գրել է Բորելը։

Նա նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում անմիջապես հրադադար հաստատել։

«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հավելել է Ժոզեպ Բորելը։