Ես նույնիսկ չգիտեմ՝ ռուս ժողովուրդը որպես էթնիկ խումբ կկարողանա՞ պահպանվել, թե ոչ․ Պուտին

Մանրամասներ

«Ռուս ժողովուրդը չի լինի, եթե Արևմուտքը կարողանա քանդել Ռուսաստանի Դաշնությունը և վերահսկողություն հաստատել բեկորների վրա։ Կլինեն մուսկովացիներ, ուրալներ և այլք»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրի տված հարցազրույցում:

«Եթե մենք գնանք այս ճանապարհով (Ռուսաստանի փլուզումը-խմբ․), կարծում եմ, որ Ռուսաստանի այդքան շատ ժողովուրդների ճակատագիրը, և, ամենից առաջ, իհարկե, ռուս ժողովուրդը կարող է բավականին կտրուկ փոխվել։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ռուս ժողովուրդը որպես էթնիկ խումբ կկարողանա՞ պահպանվել, թե ոչ»,- ավելացրել է Պուտինը:

Ռուսական պետության ղեկավարը շեշտել է, որ «այդ ծրագրերը դրված են թղթի վրա»: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը, հարաբերությունների կառուցման համատեքստում, փորձել է այդ մասին չխոսել «գործընկերության նկատառումներից ելնելով»: