«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։
Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, և Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են և առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։
«Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը, հավելելով․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։
Ի դեպ, Գրիգորյանը նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է»
0Comments