Secret Intelligence Service-ը, նույն ինքը SIS/Military Intelligence, որը հայտնի է MI6 անունով, Բրիտանիայի հետախուզական ծառայություններից է, որն, իմիջիայլոց, ենթարկվում է նաև Արտաքին Գործերի նախարարությանը և դրա ղեկավարը նաև փոխարտգործնախարար է, երկար ժամանակ գործել է գաղտնի կերպով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Այդ ծառայության ներկայիս ղեկավարը Ռիչարդ Մուրն է, ով Էրդողանի անձնական ընկերն է, տիրապետում է թուրքերենին ու եղել է Թուրքիայում դեսպան ու մեծ դեր է կատարել արցախյան երկրորդ պատերազմի պլանավորման գործում: Ըստ որոշ լուրերի, հենց այդ գործը կազմակերպելու համար է 2020-ին նշանակվել MI6-ի ղեկավար: Բայց դա իմիջիայլոց, սա գրելու պատճառն այլ է:
Ուրեմն, այս ծառայությունն Արտգործնախարարության վերահսկողության տակ է դրվել դեռևս 1920-ականներին ու մինչև 1994 թվականը գործել է գաղտնի, այսինքն այդ ծառայության մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցելու մինչև 1994 թվականը, և Բրիտանիայի կառավարությունը մերժում էր նման ծառայության գոյությունը, անգամ դրա շտաբ-բնակավայրի տեղը ոչ ոք չգիտեր:
Հիմա, Հայաստանը դեռ արտաքին հետախուզական ծառայության չունի էլ, ու հրապարակային կերպով հայտարարում է, որ արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում: Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը:
Ավելի լավ կլինի, որ այդ ստեծվելիք ծառայության աշխատակիցների ցանկն էլ հրապարակեն, ապագա ռեզիդենտների ցուցակն էլ, կարևորը վարչապետի PR-ն է ու գործ անելու պատրանքի ստեղծումը:
Ու հետաքրքիր է, թե որ խելապակասն է գնալու նման թափանցիկ կառույցում շպիոն աշխատելու»։
0Comments