Երեկ ուկրաինական ենթակառուցվածքներին ռուսական հարվածները մասամբ պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդարադարձել է նաև հացահատիկի գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշմանը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։
«Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին և կոչ է անում Կիևին՝ երաշխավորել ծովային նավարկության անվտանգությունը Սև ծովում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն իր հերթին նշել է, թե Սևծովյան հացահատիկի գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշումն ուղղակիորեն բացասաբար է ազդելու համաշխարհային պարենային անվտանգության վրա: Նրա խոսքով՝ գործարքի շուրջ անորոշության պատճառով աշխարհում պարենամթերքի գներն աճել են:
0Comments