ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
«Նամակում եղել է Ամանորի առթիվ շնորհավորանք և բարեմաղթանք»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են կապում, «որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում»։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այսօր հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին` Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել»,– նշված էր հայտարարության մեջ։
0Comments