«Հայաստանն անտեսել է մեր վաղեմի պահանջը»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Փաշինյանի աշխատակազմին
Սեպտեմբերի 14, 2025

«Հայաստանն անտեսել է մեր վաղեմի պահանջը»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Փաշինյանի աշխատակազմին

By Մարտի 18, 2025 110

«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը Ադրբեջանի հասցեին բոլորովին անհիմն պնդումների հետ մեկտեղ խեղաթյուրում է տեղում իրողությունները և սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած կրակոցների փաստերը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։Նրա պնդմամբ՝ փաստերը քննելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկները «անհիմն են և վերացական»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ «եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչպես հայտարարել է վարչապետի աշխատակազմը, ապա տեղին կլինի բացատրել, թե ինչպես է Հայաստանի զանգվածային ռազմականացումը, ներառյալ սահմանամերձ շրջաններում հարձակողական զենքի տեղակայումը, ծառայում նման օրակարգին».

«Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման և երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հարցում Հայաստանի ենթադրյալ բարի կամքի հետ կապված, հարկ է հիշել այն փաստը, որ Հայաստանն ամեն կերպ խաթարում է գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը առաջին քայլերն արեց՝ առաջարկելով աշխատել խաղաղ համաձայնագրի վրա դեռևս 2022թ.։

Միևնույն ժամանակ, խորապես մտահոգիչ է, որ Հայաստանը անտեսել է Սահմանադրությունը փոփոխելու մեր վաղեմի պահանջը՝ դադարեցնելու իր տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ՝ չնայած տեղյակ լինելով այս կոչին։

Մենք կրկնում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, որ բանակցային տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարման անհրաժեշտությունը»,-ասել է նա։

«Կոմունիկացիաների բացման հարցում, չնայած Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր և ստորագրված պարտավորություններին, Հայաստանը 4 տարի չի կատարում այդ պարտավորությունները։ Փոխարենը առաջարկներ են ներկայացրել էապես անտեղի, դժվար իրագործելի և գործնականում երկար ուղիների համար՝ ուշադրությունը գործընթացից և պարտավորություններից շեղելու համար»,-կարծում են Բաքվում։

Նշվում է, որ «եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»։

«Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կկանխի այս գործընթացի դեմ ուղղված քայլերը»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Մարտի 2025 17:12

Լրահոս

Ֆոտո

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա զորակազմը կդառնա Ռուսաստանի համար օրինական ռшզմական թիրախ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Մեկնարկել է արաբական երկրների արտգործնախարարների փակ հանդիպումը Կատարում

Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Չի կարելի թույլ տալ, որ Ալիևը գազային նախագիծը վերածի «Զանգեզուրի միջանցքն» առաջ տանելու գործիքի. Sepah Pasdaran

Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան

Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

Հայաստանում կարիճի և օձի խայթոցի քանի՞ դեպք է գրանցվել այս տարի

Արսեն Թորոսյանը հաստատեց անձնագրի մեջ դրվող կնիքի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացման որոշումը

Իրանի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության նոր համաձայնագրին

Գեոմագնիսական ակտիվությունն ուժեղացել է այսօր. գիտնականներ

Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա

Դերասան Մովսես Երեմյանը և նախկին կինը՝ Աննա Սիմոնյանը, նորից միասին են (տեսանյութ)

Պատերազմը վաղը կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը. Քելլոգ