«Պետրոս Մարտիրոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ». Դանիել Իոաննիսյան
Հուլիսի 09, 2025

«Պետրոս Մարտիրոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից երեքը հաղթահարել են շեմը ու ներկայացվել Կառավարության քննարկմանը`

Արթուր Նահապետյանը,
Պետրոս Մարտիրոսյանը,
Գևորգ Քոչարյանը։
Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք, քանի որ նա`
1. Հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:
2. Հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ՝ դատարանում ԼԴ/0141/01/14 քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը՝ անտեսելով քննիչի կողմից կատարված էական և ակնհայտ խախտումները (որոնք վերջում արձանագրվել են դատարանի լրացուցիչ որոշմամբ): Արդյունքում Կունգուրցևը, արդարացվելուց առաջ, շուրջ երեք տարի գտնվել է անազատության մեջ:
3. Խնայողությունները պահում է կանխիկով, անվստահություն ունի անկանխիկ խնայողություններ պահելու առումով, իմ գնահատմամբ չի կարողացել հիմնավորել 2017 թվականին գոյացած 6 միլիոն դրամ խնայողությունը (ուսումն ավարտելուց հետո միմիայն պետական ծառայող լինելով հանդերձ) և ունի մի շարք անհամապատասխանություններ հայտարարագրում:
4. Մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008թ-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից):
Մանրամասն կխոսեմ 12։00-ին Մեդիա կենտրոնում տրվելիք ասուլիսում»:

Դանիել Իոաննիսյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն