Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Նոյեմբերի 05, 2025

Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները

By Սեպտեմբերի 14, 2025 101

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները կիրակի օրը Մադրիդում բանակցություններ են սկսել՝ կապված իրենց լարված առևտրային հարաբերությունների, կարճ տեսահոլովակների համար նախատեսված TikTok չինական հավելվածի վաճառքի մոտեցող ժամկետի, ինչպես նաև ռուսական նավթի գնումների պատճառով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի՝ իր դաշնակիցներին ուղղված պահանջների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ժամանել են մի փոքր ավելի շուտ, քան Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը և բանակցություններում Չինաստանի գլխավոր առևտրային ներկայացուցիչ Լի Չենգանը այցելել են Սանտա Կրուս պալատ, որը Մադրիդում Իսպանիայի արտաքին գործերի նախարարության նստավայրն է։

Սա վերջին չորս ամիսների ընթացքում չորրորդ հանդիպումն է, երբ կողմերը հավաքվում են եվրոպական քաղաքներում՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների քայքայումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։
Վերջին անգամ պատվիրակությունները հանդիպել են հուլիսին՝ Ստոկհոլմում, որտեղ սկզբունքորեն համաձայնել են 90 օրով երկարացնել առևտրային հրադադարը։ Այդ քայլը զգալիորեն նվազեցրել է երկկողմանի բարձր տոկոսադրույքներով մաքսատուրքերը և վերականգնել է Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային միներալների մատակարարումը։

 

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն կերկարացնի գործող մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ ընդհանուր մոտ 55 տոկոս դրույքաչափով մինչև նոյեմբերի 10-ը։ Առևտրային փորձագետները նշել են, որ Իսպանիայի կողմից կազմակերպված բանակցություններում զգալի առաջընթացի հավանականությունը փոքր է, չնայած վերջին տարիներին Մադրիդը ձգտում է բարելավել հարաբերությունները Պեկինի հետ։
Մադրիդյան բանակցությունների ամենահավանական արդյունքը կարող է լինել TikTok հավելվածի չինական սեփականատեր ByteDance ընկերության՝ ԱՄՆ-ում գործունեությունը դադարեցնելու ժամկետի հերթական երկարացումը մինչև սեպտեմբերի 17-ը։ Հակառակ դեպքում հավելվածը կարող է փակվել ԱՄՆ-ում։ 

Թրամփի վարչակազմի՝ TikTok-ի ապագայի շուրջ քննարկումներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ գործարք չի սպասվում, սակայն ժամկետը կերկարացվի՝ արդեն չորրորդ անգամ՝ Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն