Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա
Սեպտեմբերի 15, 2025

Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազա

By Մարտի 10, 2025 134

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը արգելափակել էր պատերազմից տուժած պաղեստինյան տարածք ուղարկվող ցանկացած օգնություն, հաղորդում է AFP-ն:

«Ես հենց նոր հրաման եմ ստորագրել Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի մատակարարումն անհապաղ դադարեցնելու մասին»,- ասել է Քոհենն իր տեսաուղերձում։

«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ պատանդներին վերադարձնելու համար և որպեսզի պատերազմի ավարտի հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ն այլևս Գազայում չլինի»,- հավելել է նա։

Հանգստյան օրերին Իսրայելը հայտարարեց, որ արգելափակում է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի դեռ պաղեստինցի զինյալները չեն ընդունել հրադադարի երկարաձգման պայմանները, որը հիմնականում դադարեցրել է ավելի քան 15 ամիս շարունակվող մարտերը:

Հրադադարի առաջին փուլը, որն ավարտվել է մարտի 1-ին, թույլ է տվել առաքել կենսական նշանակություն ունեցող սննդամթերք և բժշկական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել առաջին փուլը մինչև ապրիլի կեսը, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պնդում է երկրորդ փուլին անցնելու անհրաժեշտությունը, որը կհանգեցնի պատերազմի վերջնական ավարտին: Շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ը օգնությունն արգելափակելու համար մեղադրեց Իսրայելին «կոլեկտիվ պատժի ռազմական հանցագործություն կատարելու» մեջ և հայտարարեց, որ այդ քայլը ազդել է նաև այնտեղ դեռևս պահվող իսրայելցի պատանդների վրա:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ գերեվարված 251 պատանդներից 58-ը մնում են պաղեստինյան տարածքում, իսկ 34 հոգու մահը հաստատել է իսրայելական բանակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել

Նեթանյահուն և Ռուբիոն Լացի պատի մոտ աղոթել են Թրամփի և Գազայի պատանդների համար

Անկարայում հազարավոր մարդիկ միացել են ընդդիմության հանրահավաքին

Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները

Կրեմլում մեկնաբանել են, թե որն է ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանության պատճառը

Լեհաստանի նախագահը ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ

Հնդկաստանում ուժեղ երկրաշարժ է եղել

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը մոտեցել է միջացառման վայրին․ նա վիրավորվել է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել

Գազայում մեկ օրվա ընթացքում 68 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 340-ը վիրավորվել

Լեհաստանում աճում է ռուսամետ տրամադրությունների ալիքը և թշնամանքը Ուկրաինայի նկատմամբ

Կրակե գունդ է թռչում Արգենտինայի երկնքում. տեսանյութ

Իսրայելը զգուշացրել է իր քաղաքացիներին՝ սոցցանցերում զինվորական ծառայության ապացույցներ չհրապարակել

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա զորակազմը կդառնա Ռուսաստանի համար օրինական ռшզմական թիրախ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա