Այս շարժումը վտանգավոր է իշխանության համար, որովհետեւ շատ կոմպոնենտներ ոչ ստանդարտ են. կառավարման փորձագետ
Սեպտեմբերի 09, 2025

Այս շարժումը վտանգավոր է իշխանության համար, որովհետեւ շատ կոմպոնենտներ ոչ ստանդարտ են. կառավարման փորձագետ

By Հունիսի 11, 2024 291

«Հրապարակի» զրուցակիցը կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է:

- Արդեն ուղիղ մեկ ամիս է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փողոցային պայքարի է դուրս եկել: Ձեր կարծիքով` ի՞նչ հաջողություններ կարող է արձանագրել, կհասնի՞ իր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն:

- Առաջին բանը, որ ինձ գրավում է, ունի մի քանի բնութագրիչ: Առաջինը, որ շեշտը պարբերաբար դրվում է արժեքային համակարգի վրա: Ի տարբերություն նախորդ ընդդիմադիր շարժումների, երբ դրանք ղեկավարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերը, այս շարժման շեշտը դրված է արժեքային համակարգի վրա։ Իսկ ինչո՞ւ է դա ինձ համար կարեւոր․ որովհետեւ մենք 1991-ին մեր արժեքային համակարգը սկսեցինք մաշեցնել այն իմաստով, որ ոչ մի իշխանություն, ոչ էլ ընդդիմությունն այդ հանգամանքի վրա այդպես էլ ուշադրություն չդարձրեց: Այս տարիների ընթացքում միայն տեխնոլոգիական պայքար է ընթացել, օրվա իշխանությունները` բոլոր ժամանակներում, իրենց իշխանությունն են փորձել պահել` տեխնոլոգիաներով, իսկ ընդդիմությունն էլ զուտ ցանկանում էր իշխանություն փոխել` նույնպես տեխնոլոգիաներով: Այդկերպ ի ցույց է դրվում, որ 1991-ից սկսած՝ մեր արժեքային համակարգը սկսել է վերանալ: Իմիջիայլոց, 2018-ի դեպքերն արժեզրկման պայմաններից ծնվեցին, ամեն բան հեշտ եղավ 2018-ին, քանի որ արդեն գրեթե չկար արժեքային համակարգ:

- Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան, ՀՅԴ: Այս բոլորը չունեի՞ն արժեքային համակարգ, չէ՞ որ նրանք էլ էին խոսում հայրենիքից, անվտանգությունից եւ այլն: Ուզում եք ասել` կե՞ղծ էին:

- Կեղծի եւ իրականի մասին չէ խոսքը: Բագրատ սրբազանի ցանկացած ելույթի մեջ գերակշռում է արժեքային համակարգը, դրանք ուղղակի անհամեմատելի են: Ֆորմալ իմաստով ճիշտ եք, բայց հիմա ակնառու է արժեքային համակարգի գերիշխումը: Ես այս շարժումը կարեւորում եմ նրանով, որ այն պարբերաբար հիշատակում է մեր խորքային խնդիրները: Այդ խորքային խնդիրները ո՛չ այսօր են ձեւավորվել, ո՛չ տասը տարի առաջ եւ ո՛չ էլ անգամ երրորդ հանրապետության օրոք: Այդ խնդիրները մեզ մոտ են գալիս դարերի խորքից: Եթե համեմատենք առաջին եւ երրորդ հանրապետության խնդիրները, լուծման եղանակները, ապա կտեսնենք, որ գրեթե կրկնվում են: Օրինակ` Կարսի անկումն ու Արցախի հանձնումը: Եթե իրար կողքի դնենք այդ երկու իրադարձությունները, ապա կտեսնենք, որ խնդիրների գերակշիռ մասը համընկնում է: Մինչեւ մեր խորքային, օնթոլոգիկ խնդիրներին չկպնենք, դրանք կամաց-կամաց չբուժենք, լավագույն դեպքում միայն մարտավարական հաղթանակներ կունենանք, բայց ռազմավարական առումով պարտություն կկրենք: Սրանք ինձ համար շատ կարեւոր հատկանիշներ են, որոնք կան նոր շարժման մեջ:

- Իշխանությունն ու նրա արբանյակները երբեմն չարախնդում են, որ մարդիկ սակավաթիվ են, որ շարժումը մարում է, եւ այլն, սակայն Բագրատ սրբազանը բավականին ինքնավստահ է: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է կատարվում այժմ:

- Ֆորմալ իմաստով ճիշտ եք ասում, սակայն, ըստ էության, որակապես այլ պրոցեսներ են գնում, եւ տա Աստված, որ այդ խորքային պրոցեսները բերեն խորքային արդյունքների: Օրինակ` այս շարժման մեջ գրեթե չեն երեւում քաղաքական գործիչները, չասենք՝ հարյուր տոկոսով չկան, սակայն մեծ մասամբ չեն երեւում: Մարդիկ հոգնել են տասնյակ տարիներ քաղաքական, քաղաքացիական գործիչների նույնաբովանդակ մտքերից, մոտեցումներից, լոզունգներից: Քանակի առումով ես այնքան էլ համաձայն չեմ: Մի քանի հանրահավաք եղավ Հանրապետության հրապարակում: Հանգուցային հանրահավաքներում, ընդհանուր առմամբ, քանակը նույնն է, կարելի է հաշվել հազար ավել, հազար պակաս, բայց դա նշանակում է, որ շարժման թափը մնում է անփոփոխ: Ինչ վերաբերում է իշխանության չարախնդությանը, ապա եթե շարժումն իսկապես մարում է ու ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, որպես լրագրող՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է իշխանական մամուլը, պրոիշխանական ուժերի հետ, ծնգլահան անում բոլորիս: Գրեթե բոլորը փորձում են այս շարժումը վարկաբեկել, փնովել, իսկ դա ինչի՞ համար են անում․ անում են, որովհետեւ տեսնում են վտանգ: Եթե մի բան իրենից վտանգ չներկայացնի, այդպես չեն վարվի: Գիշերուզօր մարդաքանակ են հաշվում, ինչո՞ւ: Այս շարժումը բավականին վտանգավոր է իշխանության համար, իսկ գիտե՞ք ինչու․ որովհետեւ շատ կոմպոնենտներ ոչ ստանդարտ են: Եկեք այս շարժման կոմպոնենտները համեմատենք նախորդ 30 տարվա բոլոր շարժումների հետ ու կտեսնենք այս մեկի տարբերությունը: Երբ դու ինչ-որ մի բան չես հասկանում, որովհետեւ այն ստանդարտներից դուրս է, այն արդեն իսկ քեզ համար դառնում է վտանգավոր:

- Այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել շարժումը:

- Այս շարժումը ոչ մի առումով չի մարում, քանակի իմաստով էլ ինչ-որ մի թվի վրա տատանվում է, վատ է, որ մարդկանց քանակը չի ավելանում, բայց լավ է, որ չի էլ պակասում: Դա նշանակում է, որ շարժումը մոտենում է բիֆուրկացիոն կետի, շուտով պարզ կդառնա՝ այն դեպի անկո՞ւմ, թե՞ թռիչք կգնա: Կարծում եմ՝ կգնա դեպի թռիչք:

- Երեկ երեկոյան սրբազանը հայտարարեց, որ վճռական քայլերի են դիմում, գիշերը շարժման մասնակիցներն անցկացրին Ազգային ժողովի դիմաց: Սա ի՞նչ կտա պայքարին:

- Ամեն ինչ կախված է ժողովրդի բարոյական, մտավոր ու կամային համալիր քննության արդյունքից: Ճիշտ է, շարժումը շարունակում է իր համառ պայքարը, բայց կա քնած մի զանգված, որն իրեն 2018-ին պատեպատ էր տալիս: Հավաքական իմաստով մինչեւ ժողովուրդը բարոյական, մտավոր ու կամային քննություն չհանձնի` այսպես ասած, շարժումը հաջողություն չի ունենա: Մեր երկրի գլոբալ խնդիրը թաքնված է ժողովրդի այս երեք հիմնական հատկությունների մեջ: Կարեւորը ժողովրդի քայլն է, կանի՞ այդ քայլը՝ ամեն բան լավ կլինի, չի անի՝ երկիրը կվերանա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա

Նեպալի նախագահը ևս հրաժարական է տվել երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ես միանալու է

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին

Պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ այդ հարցն ինձ շատ է հուզում. Ավինյան

ԵԱՏՄ–ն 38 զբոսաշրջային երթուղի է մշակել միության բոլոր երկրներում

Արմավիրի համայնքային ոստիկանները Մրգաշատ գյուղի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել. Տեսանյութ

Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել

Ռուսական զորքը հարվածել է ուկրաինական անօդաչուների արձակման վայրերին և Ս-300 ԶՀՀ-ներին. ՊՆ

20 տարեկանից աշխատողը վերջին աշխատավարձի 40%–ի չափ թոշակ կստանա

Ֆրանսիան առաջիկա ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահելու համար 80 000 ուժային կներգրավի

Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետին

Չինաստանը ռուսական էներգետիկ ընկերությունների համար բացում է պարտատոմսերի շուկան. Financial Times

Սի Ծինփինը Պորտուգալիայի վարչապետի հետ հանդիպմանը ԵՄ-ին կոչ է արել ամրապնդել Պեկինի հետ փոխգործակցությունը