Արարատի մարզում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
Դեկտեմբերի 04, 2025

Արարատի մարզում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի

By Նոյեմբերի 13, 2025 46

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․  Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Ումերովը և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների. Զելենսկի

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել

Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Իրաքը պատժամիջոցներ է կիրառել «Հեզբոլլահի» և հուսիների դեմ

Հիշողության թանկացումը կհարվածի ԱՀ-ներին և նոութբուքերին. Գները կբարձրանան 20–50%-ով 2026 թվականին

ԼՂ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս․ Զախարովա

Սննդակարգում երկաթի անբավարարությունը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակվելու ռիսկը․ JI

Ֆինլանդիան հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

Պատերազմի մասին իմացել ենք, ԶՈւ-ն բերվել ա ինչ-որ վիճակի, Արշակ Կարապետյանն ասում էր՝ ամեն ինչ լավ ա