Թուրքիան ուսումնասիրում է այն վարկածը, որ Վրաստանում կործանված ինքնաթիռը խոցել են. ԶԼՄ
Դեկտեմբերի 05, 2025

Թուրքիան ուսումնասիրում է այն վարկածը, որ Վրաստանում կործանված ինքնաթիռը խոցել են. ԶԼՄ

By Նոյեմբերի 13, 2025 49

Թուրքիայում փորձագետներն ուսումնասիրում են այն վարկածը, որի համաձայն` Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող է խոցված լինել, հայտնել է կառավարամետ թուրքական «Hürriyet» թերթի կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում կործանվել է «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով 20 զինվորական է զոհվել։ Անկարան համակարգում է որոնողափրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կիրականացվի հատուկ մանրակրկտությամբ։

«Մեր ինքնաթիռը կործանվե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի անկման հավանականությունը, այնպես էլ այն խոցելու», –այսօր գրել է Սելվին իր սյունակում։

Նա նաև նշել է, որ Կովկասը «անհանգիստ տարածաշրջան» է։ Ուստի ուսումնասիրվում են հնարավոր բոլոր տարբերակները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Ումերովը և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների. Զելենսկի

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել

Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Իրաքը պատժամիջոցներ է կիրառել «Հեզբոլլահի» և հուսիների դեմ

Հիշողության թանկացումը կհարվածի ԱՀ-ներին և նոութբուքերին. Գները կբարձրանան 20–50%-ով 2026 թվականին

ԼՂ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս․ Զախարովա

Սննդակարգում երկաթի անբավարարությունը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակվելու ռիսկը․ JI

Ֆինլանդիան հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

Պատերազմի մասին իմացել ենք, ԶՈւ-ն բերվել ա ինչ-որ վիճակի, Արշակ Կարապետյանն ասում էր՝ ամեն ինչ լավ ա