Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ
Դեկտեմբերի 04, 2025

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

By Նոյեմբերի 11, 2025 47

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Նրա փոխանցմամբ՝ որոշակի հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց որոշներում կլինեն փոփոխություններ, նաեւ՝  որոշակի տեղորոշումներ կփոփոխվեն, այս պահին աշխատանքներն իրականացվում են, իսկ ավարտին մոտ կերևա որտեղ ինչ են արել։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության շենքի վրա նորից նոր անցքեր են բացվելու զարդարանքների համար, ռաքելյանը նշել է, որ նախորդ տարվանից սկսած կառվաևության շենքի և Հանրապետության Հրապարակի բոլոր հին շենքերի վրա տեղադրվող զարդերի տեղադրումն իրականացվում է նոր ձևաչափով։
«Այսինքն շենքի վրա ամրացվում է թեթև մետաղական կոնստրուկցիա, որն ամբողջ ճակատով ամրացվում է մի քանի տեղից և այդ մետաղական կոնստրուկցիայից կախվում են այդ լույսերը։ Նախորդ տարիների նման, որ ամեն թելի համար մի անցք էր բացվում, անցած տարվանից սկսած իրականացվում է շատ քիչ միջամտություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Ումերովը և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների. Զելենսկի

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել

Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Իրաքը պատժամիջոցներ է կիրառել «Հեզբոլլահի» և հուսիների դեմ

Հիշողության թանկացումը կհարվածի ԱՀ-ներին և նոութբուքերին. Գները կբարձրանան 20–50%-ով 2026 թվականին

ԼՂ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս․ Զախարովա

Սննդակարգում երկաթի անբավարարությունը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակվելու ռիսկը․ JI

Ֆինլանդիան հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

Պատերազմի մասին իմացել ենք, ԶՈւ-ն բերվել ա ինչ-որ վիճակի, Արշակ Կարապետյանն ասում էր՝ ամեն ինչ լավ ա