ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները
Դեկտեմբերի 06, 2025

ԱՄՆ-ն Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները

By Նոյեմբերի 11, 2025 45

Միացյալ Նահանգները Լիբանանից պահանջել է փակել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման բոլոր ուղիները և կոչ է արել խստացնել իրավական-ֆինանսական միջոցառումների կիրառումը՝ շարժման կողմից իր գործունեությունը ֆինանսավորելու համար օգտագործվող «կանխիկ տնտեսությանը» վերջ դնելու համար։

 

Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։  ԱՄՆ-ն այս պահանջները ներկայացրել է երկրի ֆինանսների նախարարության Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկայի գլխավորած պատվիրակության՝ Բեյրութ կատարած այցի ժամանակ: 

«Մենք պետք է վերացնենք «Հեզբոլլահ»-ի կողմից իր ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար օգտագործվող կանխիկ տնտեսությունը», – նշել է պատվիրակության ղեկավարը՝ ավելացնելով, որ «Հեզբոլլահ»-ին ուղղված ցանկացած ֆինանսական արտահոսք պետք է դադարեցվի։

Տեղեկություններ են հաղորդվում, որ պատվիրակությունը «քննարկել է բանկային ոլորտից դուրս շարժման ֆինանսական ուղիները, որոնք թույլ են տվել 1 միլիարդ դոլար Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ին», ինչպես նաև անդրադարձ է կատարվել ցամաքային, օդային և ծովային սահմանային անցումների վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությանը։

Պատվիրակությունը նոյեմբերի 9-ին ժամանել է Բեյրութ և հանդիպել նախագահ Ջոզեֆ Աունի հետ։ Նախագահական գրասենյակի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ հայտարարվել է, որ «Լիբանանը խստորեն կիրառում է փողերի լվացման, մաքսանենգության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ դրանց օգտագործման կանխարգելման համար ընդունված ընթացակարգերը և խստորեն պատժում է ցանկացած տեսակի ֆինանսական հանցագործություն»։

Գրառման մեջ ընդգծվել է «Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու Լիբանանի վրա շարունակվող հարձակումները և ստիպելու նրան իրականացնել նախորդ տարի ձեռք բերված համաձայնագիրը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը