Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Գերատեսչությունն այդ մասին հայտնել է X–ում։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր ինքնաթիռի կործանման կադրերը:
«Ադրբեջանից Թուրքիա մեկնող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Վրաստանի իշխանությունների հետ համատեղ», – հստակեցրել է նախարարությունը։