Խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից
Դեկտեմբերի 06, 2025

Խուզարկությունից մի քանի ժամ առաջ «Զելենսկու դրամապանակը» փախել է Ուկրաինայից

By Նոյեմբերի 10, 2025 49

Ուկրաինացի գործարար Թիմուր Մինդիչը, որը մտերիմ է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, լքել է Ուկրաինան Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացվելիք խուզարկությունից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ Մինդիչը կարող է դառնալ ՀԴԲ–ի փողերի լվացման մասին հետաքննության գործով անցնող անձ։ Դրա հետ կապված ԱՀԲ–ն նոյեմբերի 10-ի առավոտյան խուզարկություն իրականացնելու նպատակով եկել էր գործարարի մոտ, սակայն նա ենթադրաբար փախել է Ուկրաինայից և այժմ գտնվում է Եվրոպայում։

«Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվները նոյեմբերի 10-ի առավոտյան խուզարկության նպատակով եկել էին գործարար և «Կվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր Թիմուր Մինդիչի մոտ, որը Վլադիմիր Զելենսկու համախոհն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերին Մինդիչի (որին անվանում են «Զելենսկու դրամապանակ») բնակարանում լսողական սարք էր հայտնաբերվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով`սարքը տեղադրվել էր բնակարանի հատակի մեջ։

ԱՀԲ–ում հայտարարել էին, որ բյուրոն, Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հետ միասին, «էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ մեծածավալ գործողություն է իրականացնում»։

ԱՀԲ–ի հայտարարության մեջ ասվում է, որ «բարձր մակարդակի հանցավոր կազմակերպության» մասնակիցները «ռազմավարական պետական ​​ձեռնարկությունների վրա ազդելու մեծածավալ կոռուպցիոն սխեմա» են ստեղծել։ Գործողության մանրամասները չեն բացահայտվում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը