Վրաստանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռի կործանման մասին
Դեկտեմբերի 06, 2025

Վրաստանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռի կործանման մասին

By Նոյեմբերի 11, 2025 50

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ թուրքական բեռնատար ինքնաթիռ է կործանվել Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։ 

Գործակալությունը պարզաբանում է, որ «ըստ նախնական տվյալների, այն իրականացնում էր Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ չվերթ»։

Դեպքի հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, որը վերաբերում է թռիչքների անվտանգության կանոնների կամ օդային տրանսպորտի շահագործման խախտումներին, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։

«Ներքին գործերի նախարարությունը միջադեպի մասին մանրամասն տեղեկատվությունը հանրությանը կտրամադրի աստիճանաբար»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Տաբուլան ստուգել է FlightRadar24-ի տվյալները և պարզել, որ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանված ինքնաթիռը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական բեռնատար ինքնաթիռ է եղել, որը թռիչք է կատարել Գյանջայի (Գանձակի - խմբ․) օդանավակայանից։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025 18:01

Լրահոս

Ֆոտո

Մադուրոն Թրամփից ապաստան և իր անձնական կարողությունից միլիոնավոր դոլարներ է խնդրել. The Telegraph

Երևւանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է