Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար
Դեկտեմբերի 06, 2025

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու համար

By Նոյեմբերի 11, 2025 55

Երևանում տղամարդն «օրենքով գողին» է դիմել ունեցվածքի մի մասը եղբորից խլելու և իրեն փոխանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Մ.Թ.-ն պահանջ է ներկայացրել իր եղբայր Լ.Թ.-ին՝ Լ.Թ.-ի ընտանիքին փաստացի պատկանող և սեփականության իրավունքով Լ.Թ.-ի կնոջ անվամբ հաշվառված՝ 139 միլիոն 629 հազար դրամ արժեքով, Երևանի Պռոշյան փողոցում գտնվող հողամասի և շինության 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու վերաբերյալ:

Լ.Թ.-ն մերժել է եղբոր պահանջը, որից հետո Մ.Թ.-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող («օրենքով գող») Ա.Ի.-ին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելով գույքի բաժնեմաս ձեռք բերելու համար: Մ.Թ.-ն նաև համաձայնել է եղբորից անշարժ գույքը ստանալուց հետո բաժնեմասի կեսը տրամադրել Ա.Ի.-ին: 

«Օրենքով գողն» իր մտերիմներից մեկի` Ա.Թ.-ի միջոցով 2025թ․ հունվարի 15-ին Երևանի Ավանեսովի փողոցում հանդիպում է կազմակերպել Լ.Թ.-ի հետ և պահանջել է, որ գույքի կեսը փոխանցի Մ.Թ.-ին: Լ.Թ.-ն առարկել է, պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել հունվարի 17-ին։ Այդ օրն էլ Լ.Թ.-ն իր փաստաբանի և աներորդու հետ գնացել է հանդիպման վայր, Լ.Թ.-ին հրավիրել են հարևան սենյակ, որտեղ Ա.Ի.-ն և այլ անձինք ծեծի են ենթարկել Լ.Թ.-ին՝ նրան պատճառելով գլխի, դեմքի, ձախ դաստակի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, այլ մարմնական վնասվածքներ: 

Հունվարի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ի.-ի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը հետախուզում է հայտարարվել։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ.Թ.-ի նկատմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Ա.Թ.-ի նկատմամբ` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելուն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և 4 միլիոն 5 հարյուր հազար դրամ գրավ:

Ա.Թ.-ի և Մ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարան են հանձնվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը