Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմը միայն ժամանակի հարց է. The New York Times
Դեկտեմբերի 06, 2025

Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմը միայն ժամանակի հարց է. The New York Times

By Նոյեմբերի 10, 2025 47

Իրանի միջուկային պաշարների վերաբերյալ բանակցությունների, ստուգման և պարզաբանման բացակայության պայմաններում, տարածաշրջանում շատերը վախենում են, որ Իսրայելի հետ նոր պատերազմն անխուսափելի է.  գրում է The New York Times պարբերականը։

 

Նախագահ Թրամփը պնդում է, որ այս ամռանը ԱՄՆ հարվածները «ոչնչացրել են» Իրանի ուրանի հարստացման ծրագիրը, սակայն տարածաշրջանային պաշտոնյաներն ու վերլուծաբանները վերջին ամիսներին ավելի նվազ վստահ են և զգուշացնում են, որ Իսրայելի և Իրանի միջև նոր պատերազմի բռնկումը միայն ժամանակի հարց է։

Իրանի ուրանի հարստացման սահմանափակմանն ուղղված 2015 թվականի համաձայնագրի ժամկետը լրացել է անցյալ ամիս։ Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնվել են։ Նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կարծես, կանգ են առել, համենայն դեպս, ներկա պահին։ Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք բավարար են 11 միավոր միջուկային զենք արտադրելու համար, կամ թաղված են փլատակների տակ, կամ տեղափոխվել են անվտանգ վայր։

 Իրանը, կարծես, միաժամանակ շարունակում է աշխատանքները նոր հարստացման օբյեկտի վրա, որը հայտնի է որպես Փիքաքս լեռ։ Այն հրաժարվել է միջազգային տեսուչներին մուտք գործել այս կամ արդեն հայտարարվածներից բացի որևէ այլ կասկածելի միջուկային օբյեկտ։

Այս ամենի հետևանքով վտանգավոր փակուղի է ստեղծվել. Բանակցությունները կանգ են առել, Իրանի զինանոցի վերաբերյալ որևէ վստահություն չկա, չկա նև անկախ վերահսկողություն։ Պարսից ծոցի երկրներից շատերը կարծում են, որ դա Իրանի վրա Իսրայելի հերթական հարձակումը գործնականում անխուսափելի է դարձնում՝ հաշվի առնելով իսրայելցի պաշտոնյաների վաղուց ի վեր տարածված այն տեսակետը, ըստ որի Իրանի միջուկային ծրագիրը էքզիստենցիալ սպառնալիք է։

Իրանը, ամենայն հավանականությամբ, Իսրայելի ցանկացած հարձակմանը կպատասխանի շատ ավելի քիչ զսպվածությամբ, քան հունիսին, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի «Իրան» նախագծի տնօրեն Ալի Վաեզը։ Իրանցի պաշտոնյաները նրան հայտնել են, որ հրթիռային գործարաններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով, և որ մեկ այլ պատերազմի դեպքում «նրանք հույս ունեն միաժամանակ արձակել 2000 հրթիռ՝ Իսրայելի պաշտպանությունը խափանելու համար, այլ ոչ թե 500-ը 12 օրվա ընթացքում», ինչպես արել էին հունիսին։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը