Թբիլիսյան խճուղու «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը
Դեկտեմբերի 06, 2025

Թբիլիսյան խճուղու «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակաhարել է 57-ամյա մորաքրոջը

By Նոյեմբերի 11, 2025 54

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։

Նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Տուժածը տեղափոխվել է «Երևան» Բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Էնդոկրինոլոգը թթու դրած կաղամբ ուտելու չորս պատճառ է նշել

Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»

Խոտաբույսեր վաճառողը մահացել է, երբ հանուն գրազի թույլ է տվել՝ կոբրան իրեն կծի

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 6-ին

Օրվա հանդիպումների անոնս

Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»

Մադուրոն Թրամփից ապաստան և իր անձնական կարողությունից միլիոնավոր դոլարներ է խնդրել. The Telegraph

Երևւանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ռուսաստանն ու Հնդկաստանը բանակցել են կառուցողական մթնոլորտում. Պուտին

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

Արսեն Վենգերը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ փոխել է իր անունը նախքան ընտանեկան ռեալիթի շոուի աստղ դառնալը

Ֆրանսիայի միջուկային սուզանավերի բազայի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

«Այլմոլորակային նավը» տարօրինակ վարքագծով գրավել է համաշխարհային ուշադրությունը