Երևանում չեչեն աղջիկը խեղդամահ է արվել, սպանությունը ցուցադրական բնույթ է կրել․ «Մեդուզա»
Նոյեմբերի 19, 2025

Երևանում չեչեն աղջիկը խեղդամահ է արվել, սպանությունը ցուցադրական բնույթ է կրել․ «Մեդուզա»

By Հոկտեմբերի 23, 2025 53

23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան էր գտել Հայաստանում, սպանվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։

Ռուսական «Մեդուզա» կայքն անդրադարձել է սպանությանը՝ գրելով, որ Այշատը Հայաստան էր տեղափոխվել՝ փորձելով ազատվել հարազատների հսկողությունից։ Նա Երևանում զբաղվում էր տներ մաքրելով՝ ապրուստի միջոց վաստակելու համար։ Իրավապաշտպանների խոսքով՝ բազմաթիվ կանայք Հյուսիսային Կովկասի հանրապետություններից գալիս են Երևան նույն պատճառով՝ փրկվելով ընտանիքի կամ համայնքի ճնշումներից։

Նշվում է, որ Բայմուրադովան վարում էր բաց ինստագրամյան էջ, որտեղ ստանում էր սպառնալիքներ թե՛ ռուսերեն, թե՛ չեչեներեն։ Նրան մեղադրում էին «ավանդույթները խախտելու» մեջ՝ հիշեցնելով նախկինում սպանված կանանց ճակատագրերը։

Իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոն կայքի հետ զրույցում  նշել է, որ Այշատը, ամենայն հավանականությամբ, խեղդամահ է արվել, իսկ սպանությունը ցուցադրական բնույթ է կրել՝ որպես նախազգուշացում այն կանանց, որոնք փորձում են փախչել Հյուսիսային Կովկասից։ Նրա խոսքով՝ հանցագործները, հնարավոր է, վերադարձել են Ռուսաստան։

Միխալչենկոն ընդգծել է, որ նման իրավիճակներում գտնվող աղջիկները պետք է խստորեն պահպանեն տեղեկատվական անվտանգության կանոնները՝ փակ պահեն սոցիալական ցանցերի հաշիվները և սահմանափակեն շփումները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը

Ռոնալդուն և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին

Թուրքիան 13 տարվա դադարից հետո Սիրիայում դեսպան է նշանակել

Չինաստանը միացել է «Միջին միջանցք» համատեղ ձեռնարկությանը

Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2024 թվականին 116.5 մլն դրամ շահույթ է ունեցել

Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը