Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարությանը, այս մասին Վան Ին ասել է սեպտեմբերի 23-ին Պեկինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։
«Չինաստանը և Միացյալ Նահանգները գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ, և առավել ևս՝ թշնամիներ», - ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։
Վան Ին համոզմունք է հայտնել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն երկխոսությունը, խուսափեն թյուրըմբռնումներից, կանխեն առճակատումը և խթանեն փոխշահավետ համագործակցությունը։