Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է պաշտոնական այցով Վիետնամ մեկնել, այս մասին գրում է Reuters գործակալությանը՝ աղբյուրների հղումով:
Ըստ աղբյուրի՝ Կիմ Չեն Ընը մտադիր է Վիետնամ այցելել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում: Վիետնամի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, այս տեղեկությունը մեկնաբանել չեն ցանկացել:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը կարող է կազմակերպվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:
Դեռևս հունվարի 3-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաշալի նամակ է ստացել Կիմ Չեն Ընից և որ մոտ ապագայում նրանք պատրաստվում են կրկին հանդիպել:
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018-ի ամռանը՝ Սինգապուրում:
Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է հենց Հանոյում հանդիպի ԱՄՆ նախագահին
0Comments