Ամերիկյան Apple կորպորացիան անցած ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկի և մյուս թոփ մենեջերների վարձատրության չափը: Պատճառն այն է, որ հիմնական տարեկան արդյունքները սպասվածից ավելին են եղել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերին, Apple-ը Քուկին $15,7 մլն է վճարել: Դա 22%-ով ավելի է նախորդ տարվանից:
Ընկերության ղեկավարին տրվող վարձատրության չափն ավելանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Դրան մեծապես նպաստել է 12 մլն դոլարի չափով պարգևավճարը, որը նշանակվել է Քուկին ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ նպատակային ֆինանսական ցուցանիշների բարելավման համար:
2018 ֆինանսական տարում Apple-ն ավելացրել է հասույթը՝ հասցնելով $265,6 մլրդ-ի: Օպերացիոն շահույթը հասել է $70,9 մլրդ-ի՝ սպասվող $70 մլրդ-ի փոխարեն:
Apple-ի աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը, բոնուսներով հանդերձ, 2018 ֆինանսական տարում գերազանցել է 55 000 դոլարը:
0Comments