Անքնությունը լուրջ խնդիր է, եւ ոչ միայն այն մարդկանց համար, որոնք աշխատանքի բերումով ստիպված են շատ վաղ արթնանալ: Առողջ քունն առողջ կենսակերպի գրավականներից է:
Ինչպե՞ս անել, որպեսզի գիշերը նորմալ քնեք եւ մի քանի ժամը մեկ չարթնանաք: Ստորեւ ներկայացնում ենք անքնությունը հաղթահարելու մի քանի պարզ քայլ:
1. Եթե չեք կարողանում քնել, պետք չէ անկողնում պառկած մնալ: Վեր կացեք, գնացեք մեկ այլ սենյակ, գիրք կարդացեք կամ այլ հանգստացնող զբաղմունք գտեք Ձեզ համար: Սա կօգնի խուսափել պառկած վիճակում երկար ժամանակ անքուն մնալուց:
2. Եթե վերը նշվածը չի օգնում, փորձեք ձանձրալի գործով զբաղվել՝ լվացք կամ արդուկ անել: Դա կարող է հոգնեցնել Ձեզ եւ օգնել քնել անկողին մտնելուն պես:
3. Կարելի է նաեւ լոգանք ընդունել՝ մեկ կամ մի քանի ժամ պառկելով անուշահոտ նյութերով ջրի մեջ:
4. Խոտաբույսերով թեյ ըմպեք:
Անքնությունը հաղթահարելու համար պետք է խուսափել՝
- Համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի լույսից
- Էլեկտրոնային սարքերը անկողին տանելուց
- Ուշ երեկոյան ալկոհոլ եւ սուրճ խմելուց
Ինչո՞ւ չի կարելի անտեսել քնի հետ կապված խնդիրները
Որովհետեւ անքնությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ օրինակ սիրտ-անոթային համակարգի, նաեւ՝ շաքարային դիաբետի: Նորմայից քիչ քնելու պարագայում Ձեր մարմինն անընդհատ գերհոգնածություն է զգում, նկատվում է տրամադրության անկում, Դուք ջղագրգիռ եք դառնում, տուժում է հիշողությունը. մոռանում եք տարրական բաներ: Բացի այդ, քիչ քնելու արդյունքում նկատվում է ախորժակի բարձրացում՝ հատկապես շաքարի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել գիրության:
0Comments