Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Շաքարի փոշի – 100 գ
3. Վանիլին – 1 պտղունց
4. Ցորենի ալյուր – 125 գ
5. Եգիպտացորենի ալյուր – 50 գ
6. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
7. Շոկոլադաընկուզային մածուկ – 200 գ
8. Շոկոլադ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Ձուն՝ 3-4 ճ/գ տաք ջրի հետ հարել՝ մինչև ստացվի փրփրուն զանգված:
2. Առանձին տարայի մեջ խառնել շաքարի փոշին և վանիլինը:
3. Անընդհատ խառնելով՝ շաքարավազը լցնել հարած ձվերի վրա և հարել ևս 2 րոպե:
4. Առանձին տարայի մեջ միացնել ցորենի և եգիպտացորենի ալյուրները և խփրեցուցիչը:
5. Ստացված ալյուրային զանգվածի կեսը լցնել հարած ձվի վրա և զգուշությամբ խառնել:
6. Ավելացնել մնացած ալյուրը և նորից խառնել:
7. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:
8. Սառեցնել:
9. Անդադար խառնելով՝ հալեցնել շոկոլադաընկուզային մածուկը:
10. Հալած մածուկով զարդարել կուլիչը:
11. Կուլիչի վրա շաղ տալ քերած շոկոլադ, մանր կտրատված ընկույզով և սուրճի հատիկներով:
0Comments